00:00:00

Ուկրաինայի սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում՝ տարանցիկ

23:06, 14 մարտ 2020 Աշխարհ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․ «Հարգելի´ հայրենակիցներ Ստորև ներկայացնում ենք քաղվածք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթից․ «2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։ Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։ Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ. - Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև ընտանիքների անդամներ, - Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք։» ************ Վերը բերված տեղեկատվությունը բազմաթիվ բաց հարցեր է թողնում, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել և ձեր ուշադրությանը կներկայացնի հնարավոր սեղմ ժամկետում։ Մասնավորապես, պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե ոչ, քանի որ նախագահ Վ․Զելենսկին իր 13․03․2020թ․ երեկոյան ելույթում նշել է, թե "երեք օրից փակվում են կանոնավոր թռիչքները", իսկ "Ուկրաինական ավիաուղիներ"-ն առայժմ չեն կարող պատասխանել այդ հարցին»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր