«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի նախընտրական քարոզարշավին: Նա մասնավորապես նշել է, որ ճիշտ չի համարում ստեղծված իրավիճակում քարոզարշավի դադարեցումն ու ընտրությունների հետաձգումը և առաջարկում անցնել ավելի շատ հեռուստատեսային բանավեճերի ֆորմատին, սոցցանցերի ավելի լայն կիրառման, ուղիղ եթերի ֆորմատի կիրառմամբ թեկնածուների կամ թիմերի կողմից հանրության հետ շփվելուն և հարցրին պատախաննելուն: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հետաքրքիր ժամանակահատված է, հատկապես՝ Արցախում։ Նախընտրական քարոզարշավ, այն էլ՝ մշտական անվտանգության մարտահրավերների պայմաններում ավելացող նոր միջավայրի զարգացումով՝ թե տնտեսական հետևանքների, և թե Ադրբեջանի կողմից սադրանքների ավելացմամբ»,- գրել է Պողոսյանը՝ հավելելով, որ հիմա սկսում են տարբեր կոչեր հնչել նաև հայկական տեղեկատվական ու սոցիալական ցանցերի տիրույթներում, սակայն այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս նոր ստեղծագործական մոտեցումներ կիրառել։
«Վստահ եմ, որ մեթոդը կարող է նպաստել ու ստիպել, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ավելի կենտրոնանա հենց իր նախընտրական ծրագրի ներկայացման վրա, այլ ոչ թե երկրորդ նախադասությունից հետո սկսի քննարկել ուրիշներին։