00:00:00

Իտալացի փորձագետների հորդորը` բժիշկներին. Թույլ տալ մահանալ կորոնավիրուսով հիվանդ ծերերին

17:52, 14 մարտ 2020 Աշխարհ

Իտալիայի Անզգայացման, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի (SIAARTI) ինստիտուտը խորհուրդներ է հրապարակել արտակարգ իրավիճակում գործող բժիշկների համար։ Նրանք առաջարկում են թույլ տալ ծերերին մահանալ՝ ինտենսիվ թերապիայի հասանելիություն ապահովելով ապաքինման ավելի մեծ շանսեր ունեցող հիվանդների համար։  
Առաջարկվում է տարիքային շեմ սահմանել ինտենսիվ թերապիա ապահովելու համար, գրում է BBC-ն։   Մարտի սկզբին Իտալիայում կորոնավիրուսով 322 դեպք կար և շնչառական արհեստական սարքերին էին միացվում բոլոր հիվանդները։ Մարտի 7-8-ին արդեն 2502 հիվանդ կար, իսկ մարտի 11-ին՝ 10,149, մարտի 13-ին՝ 17,500։ Դա անհնար դարձրեց նման ծառայության տրամադրումը բոլոր կարիքավորներին։
  Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը ապաքինվել է, մահացել է մոտ 5400 մարդ:   Իտալիայում, որն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների և մահացության դեպքերի քանակով, աննախադեպ միջոցներ են ձեռնարկվում: Կորոնավիրուսի տարածման պատճառով երկրի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարված: Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի քաղաքներն ամայացել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր