ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը չի կայանա Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, ասել է Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որը նախատեսվում էր անցկացնել Ստրասբուրգում ապրիլի 20-ից 24-ը, չեղյալ է համարվել եվրոպական երկրներում կորոնավիրուսի տարածման պատճառով: Որոշումն ընդունվել է Եվրոպական խորհրդի ղեկավարության մակարդակում: Անվտանգության միջոցառումներն առաջնահերթ են»,- ասել է նա: