00:00:00

Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Անժելիկա Վոլչկովան

23:27, 08 ապրիլ 2018 Աշխարհ

Մոսկվայում 47 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Անժելիկա Վոլչկովան: Այս մասին ասվում է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի կայքում: «Զատիկի գիշերը կյանքից հեռացել է Անժելիկա Վոլչկովան՝ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի առաջատար դերասանուհին: Նա շատ երիտասարդ ու շատ տաղանդավոր էր: Անհավանական գեղեցիկ ու նույնքան խելացի: Նա բարի էր, սիրով ու լույսով լի», - նշվում է թատրոնի կայքում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Վոլչկովան կհուղարկավորվի իր հայրենիքում՝ Պենզա քաղաքում, իսկ ապրիլի 10-ին «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում կկայանա դերասանուհու հրաժեշտի արարողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր