00:00:00

Թրամփի անձնական բժիշկը հայտնել է, որ նախագահը կորոնավիրուսի ստուգման անհրաժեշտություն չունի

15:14, 14 մարտ 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկ Շոն Քոնլին հայտարարել է, որ նախագահը կորոնավիրուսի ստուգման անհրաժեշտություն չունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հաշվի առնելով, որ նախագահի մոտ ախտանշաններ չկան, այս պահին COVID-19-ի անալիզ անցկացնելը ցուցված չէ»,- նշված է Քոնլիի հուշագրում, որը տարածել է Սպիտակ տունը: Բժիշկը հաստատել է, որ անցյալ շաբաթ բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թրամփը կարճատեւ շփում է ունեցել մարդու հետ, որի մոտ 3 օր հետո վիրուսի ախտանիշներ են հայտնաբերել: Դրանից բացի, Թարմփի եւս մեկ հյուրի մոտ, որն այդ երեկոյան նախագահի հետ նույն սեղանի շուրջ էր նստած, կորոնավիրուս են հայտնաբերել, այս մասին հայտնի է դարձել ուրբաթ երեկոյան, հստակեցրել է Քոնլին: Նրա խոսքով՝ առաջին վիրուսակրի հետ Թրամփը «միանգամայն սահմանափակ» շփում է ունեցել՝ ձեռքսեղմում եւ համատեղ լուսանկար: Երկրորդ մարդու հետ նա ավելի շատ ժամանակ է անցկացրել, բայց նրանց շփումը եղել է մինչեւ այդ մարդու մոտ աշխատանիշների ի հայտ գալը: Թրամփի բժշկի հայտարարությամբ՝ նման դեպքերում վարակվելու վտանգը մեծ չէ: Ավելի վաղ Թրամփը քանիցս հայտարարել է, որ իրեն լավ է զգում եւ չի պատրաստվում կորոնավիրուսի հետազոտություն անցնել: Սակայն ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում Թրամփն ասել էր, որ ինչ-որ պահի, ամենայն հավանականությամբ, իրեն եւս կստուգեն COVID-19 թեստով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր