00:00:00

Հռոմի պապը քրիստոնյաներին շնորհավորել է Զատկի առիթով

23:00, 08 ապրիլ 2018 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է հավատացյալներին, որոնք այս կիրակի նշում են քրիստոնեության գլխավոր տոնը՝ Զատիկը կամ Քրիստոսի հրաշափառ հայտնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ի սրտե շնորհավորում եմ Արեւելյան եկեղեցիների մեր եղբայրներին եւ քույրերին, որոնք այսօր հուլյան օրացույցի համաձայն նշում են Զատկի տոնը: Հարություն առած Բարձրյալը թող նրանց լույսով եւ խաղաղությամբ ողողի, համայնքների աջակցությամբ, որոնք ապրում են առանձնապես ծանր պայմաններում»,- հայտարարել է պոնտիֆիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա հանդիսավոր պատարագի ավարտին: Արեւելյան ավանդույթի համաձայն՝ Զատկի տոնակատարության օրը հաշվարկվում է ըստ ալեքսանդրյան տոնացույցի եւ նշվում է հուլյան օրացույցով մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում 35 օրերից մեկին: Ներկայումս հուլյան օրացույց են օգտագործում Ռուսական, Երուսաղեմյան, Սերբական, Վրացական եւ Սինայի ուղղափառ եկեղեցիները, ինչպես նաեւ հույն կաթոլիկների մեծամասնությունը: Հռոմեա-կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիներում Զատկի օրը հաշվարկվում է գրիգորյան տոնացույցով: Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին Զատիկը նշել է ապրիլի 1-ի կիրակի: Զատկից հետո առաջին կիրակի կաթոլիկները նշում են Աստծո Ողորմածության տոնը, որը 2000 թվականին հաստատել է Հռոմի Հովհաննես Պողոս II պապը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր