Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ նոր տիպի կորոնավիրուս (COVID-2019) է հայտնաբերվել: Նրա թեստի արդյունքը դրական է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ նա մարտի 13-ի առավոտյան հայտնվել է դիմակով և չի լքել պաշտոնական նստավայրի տարածքը:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Բրազիլիայի նախագահը չի թաքցնում այն, ինչ ակնհայտ է, սակայն սպասում է կրկնակի հետազոտության արդյունքներին: Այդ երկրում չեղարկվել է կիրակի՝ մարտի 15-ին, ծրագրված պրոիշխանական հանրահավաքը: