00:00:00

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը

22:58, 13 մարտ 2020 Աշխարհ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը: Այդ մասին վկայում են վիճակագրական տվյալները, որոնք ՏԱՍՍ-ի թղթակիցները հավաքել են ավելի քան 100 երկրի իշխանությունների արած պաշտոնական հայտարարությունների հիման վրա։ Ներկայում վարակվածների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է մինչեւ 134 հազար, մահացել է 5055 մարդ՝ ախտահարվածների մոտավորապես 3,75 տոկոսը: Կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թվով առաջինը մնում է Չինաստանը, որտեղ, իշխանությունների հայտարարությունների համաձայն, արդեն անցել է համաճարակի բարձրակետը, այնտեղ գրանցվել է 81 հազար վարակված, մոտավորապես 3,2 հազարը մահացել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից, ավելի քան 65 հազար մարդ ապաքինվել է: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է ընդամենը ութ նոր դեպք: Բացի Չինաստանից, կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել աշխարհի 117 երկրների գրթե 54 հազար մարդկանց մոտ, 1874 մարդ մահացել է: ՉԺՀ-ի սահմաններից դուրս վիրուսից մահացության միջին մակարդակը փոքր-ինչ պակաս է եւ կազմում է 3,48 տոկոս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր