00:00:00

ԱՄՆ-ում ավտոբուսում հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ

18:26, 08 ապրիլ 2018 Աշխարհ

ԱՄՆ Իլինոյս նահանգում չարթերային ավտոբուսում հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ: WIFR-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել են ոստիկանությունից: Ամերիկյան իրավապահ մարմիններից նաեւ հայտնել են, որ հաղորդում են ստացել գնդակահարված մարդկանց մասին: Ոստիկանները մեկնել են դեպքի վայր եւ չարթերային ավտոբուսում 3 մարդու դի հայտնաբերել, որը վարձակալված էր: Քննության ենթադրությամբ՝ կասկածյալը ավտոբուսի ուղեւորներից մեկն է: Նա սրահում կրակոցներ է արձակել, այնուհետեւ փախուստի դիմել: Հրաձգության մասին հայտնել է ավտոբուսի վարորդը: Հրաձիգը դեռեւս ազատության մեջ է, նշում է СВС News-ը: Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը վտանգավոր է: Ամերիկյան իրավապահ մարմիններից նաեւ հայտնել են, որ հրաձգության ժամանակ զոհվածները մեծահասակներ էին, սակայն նրանց ինքնությունը դեռ չի պարզվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր