00:00:00

Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ ուժի գործադրումից․ Զախարովա

01:55, 13 մարտ 2020 Աշխարհ

Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսեւորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի գործադրումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվայում հետեւում են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին։ «Ցավոք, հայ-ադրբեջանական սահմանին դիտարկվել է հրադադարի ռեժիմի խախտում, որի հետեւանքով կան սպանվածներ եւ վիրավորներ։ Կուզեի ցավակցություններ հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին։ Մենք կոչ ենք անում կողմերին դրսեւորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի գործադրումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է քաղաքական միջոցներով կարգավորման ձեռքբերմանը»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին, մոտ 15։30, հարավ-արեւմուտքում տեղակայված զինվորական մասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, շարքային, 1984թ․ ծնված Զոհրաբ Սիանոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր