00:00:00

Չեխիայում և Կոլումբիայում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով

22:30, 12 մարտ 2020 Աշխարհ

Չեխիայում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին Պրահայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ ամփոփելով կառավարության նիստի արդյունքները։ «Չեխիայում արտակարգ դրություն է մտցվում կենտրոնաեվրոպական ժամանակով 14:00-ից (Երեւանի ժամանակով 17:00-ից),-ընդգծել է նա:-Այն գործելու է առաջիկա 30 օրվա ընթացքում»: Իր հերթին Կոլումբիայի կառավարությունը որոշում է ընդունել առողջապահության ոլորտում արտակարգ դրություն հայտարարել նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այդ մասին մարտի 12-ին Բոգոտայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի նախագահ Իվան Դուկեն: «Արտակարգ դրություն է հայտարարվում առողջապահության բնագավառում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր