00:00:00

Իրանում ապաքինվել Է կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարարը

21:34, 12 մարտ 2020 Աշխարհ

Իրանում կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել Է: Այդ մասին հայտնել Է նրա ղեկավարը՝ առողջապահության նախարար Սայիդ Նամակին: Նախարարն իր ենթակային շնորհավորել Է ապաքինվելու կապակցությամբ եւ հանձնարարել Է տեղերում հետեւել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին: «Ձեզ՝ որպես իմ հատուկ ներկայացուցչի, առաջադրանք Է տրվում ուղեւորվել նահանգների ու քաղաքային շրջանների կենտրոններ եւ հետեւել ազգային մոբիլիզացմանը կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված Է Նամակիի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր