00:00:00

Թոմ Հենքսը վարակվել է կորոնավիրուսով

14:50, 12 մարտ 2020 Աշխարհ

Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսի ու իր կնոջ` դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Դերասանն այդ մասին գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում: Նա տեղեկացրել է, որ կնոջ հետ գտնվում են Ավստրալիայում: Նրանց ինքնազգացողությունը վատացել է, ունեցել են մրսածություն, մարմնի ցավ, թեթև տենդ: «Մենք հանձնեցինք կորոնավիրուսի թեստ, և արդյունքները դրական էին: Բուժաշխատողները ունեն կանոններ, որոնց պետք է հետևել:  Մենք մեկուսացվելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջում է հանրային առողջության անվտանգությունը»,-նշել է Թոմ Հենքսը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր