00:00:00

Դոնալդ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ում արտակարգ դրություն հայտարարել՝ ընդդեմ COVID-19 համավարակի

05:16, 12 մարտ 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ԱՄՆ-ում արտակարգ դրության համազգային ռեժիմ սահմանել՝ ընդդեմ COVID-19 համավարակի: Այս մասին հաղորդում են Reuters-ը և Associated Press-ը՝ հղում տալով աղբյուրների, գրում է Meduza-ն:
Politico-ի փոխանցմամբ՝ արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա դաշնային պահուստի մոտ 40 միլիարդ դոլար օգտագործել համավարակի դեմ պայքարում: Պարբերականի աղբյուրներն ընդգծում են, որ Թրամփը կարող է հրաժարվել ԱԻ ռեժիմ սահմանել միայն խուճապ չառաջացնելու համար:
Reuters-ը գրում է, որ ԱՄՆ իշխանությունները կարող են սահմանափակել ամերիկացիների ուղևորությունները Եվրոպա: Այդ սահմանափակումները նման կլինեն դեպի Իրան և Չինաստան այցելությունների արգելքին: ԱՄՆ բնակիչներին կարող են նաև առաջարկել չեղարկել եվրոպական որոշ երկրներ կատարելիք այցերը:
Թրամփն իր թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ պատրաստ է օգտագործել դաշնային կառավարության ողջ ազդեցությունը կորոնավիրուսի խնդիրը լուծելու համար: Նա պատրաստ է ելույթ ունենալ համապատասխան հայտարարությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր