00:00:00

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են սկսվել

16:39, 08 ապրիլ 2018 Աշխարհ

Հունգարիայում բացվել են խորհրդարանական ընտրությունների ընտրական տեղամասերը: Այս մասին հայտնում է Magyar Nemzet պարբերականը: Տեղամասերը աշխատանքը սկսել են տեղական ժամանակով 06:00-ին: Երկրի քաղաքացիները կարող են քվեարկել մինչեւ ժամը 19:00, որից հետո տեղամասերը կփակվեն, եւ կսկսվի ձայների հաշվարկը: Պարբերականի տեղեկություններով՝ 07:00-ին մասնակցությունը կազմել է ընտրողների ընդհանուր թվի 2,24 տոկոսը: Բուդապեշտում տեղամասի աշխատանքի առաջին ժամվա ընթացքում քվեարկել է 26200 մարդ՝ ընտրողների ընդհանուր թվի 1,92 տոկոսը, հայտնում է պարբերականը: Ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը, «Յոբբիկ» կուսակցությունը, Հունգարական սոցիալիստական կուսակցությունը, «Քաղաքականությունը կարող է այլ լինել»-ը, «Միասին»-ը, «Դեմոկրատական կոալիցիա» կուսակցությունը: Հունգարիայում նախորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականի ապրիլին: Հաղթել էր երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը, որը ստացել էր խորհրդարանի 199 մանդատից 133-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր