Պետդուման մարտի 11-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, ընդունել Է օրենք Սահմանադրության մեջ ուղղում կատարելու մասին, որը ներկայացրել Էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
Օրինագծի ընդունման օգտին քվեարկել Է 383 պատգամավոր, 43-ը ձեռնպահ Է մնացել, դեմ չի եղել: Օրենքի համար ստացվել Է շուրջ 390 ուղղում, ավելի վաղ լրագրողներին ասել Է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Ուղղումները մեծամասամբ նախապատրաստել Էր հատուկ աշխատանքային խումբը, որի կազմում Էին Պետդումայի պատգամավորներ, սենատորներ, հասարակական գործիչներ, փորձագետներ: Ուղղումների զգալի մասը խորհրդարանի ստորին պալատին ներկայացրել Է պետության ղեկավարը: Ուղղումների թվում Է «անընդմեջ» բառի բացառումը երկու նախագահական ժամկետների վերաբերյալ, որոնց ընթացքում կարող Է պաշտոնավարել միեւնույն անձը:
Բացի դրանից, ընդունվել Է պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած ուղղումը նախորդ նախագահական ժամկետների զրոյացման մասին:
Այսպիսով այն անձը, որը նախկինում զբաղեցրել Է կամ այժմ զբաղեցնում Է նախագահի պաշտոնը, կկարողանա կրկին դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Ուղղումները նաեւ նախատեսում են, որ նախկին նախագահը կկարողանա ստանալ սենատորի ցմահ կարգավիճակ: