Ռուսաստանի Պետդումայում այսօր ուշագրավ զարգացումներ են եղել: Մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է Սահմանադրությունից հանել նույն անձի նախագահ դառնալու ժամկետների սահմանափակումը: Առաջարկը շատ չանցած ընդունվել է:
Այսպիսով՝ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036 թվականը: Ինքը՝ Պուտինը, ելույթի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ նման հեռանկարին, եթե երկրի Սահմանադրական դատարանը փոփոխությունը գլխավոր օրենքին հակասող չհամարի:
Երկրորդ առաջարկությունը, ըստ էության, նշանակում է վերացնել սահմանափակումները ցանկացած անձի, ցանկաված քաղաքացու համար՝ ներառյալ գործող նախագահի, և թույլատրել մասնակցել հետագա ընտրություններին: Բնականաբար, բաց և մրցակցային ընտրությունների պայմաններով: Եվ, իհարկե, այն դեպքում, եթե քաղաքացիները կաջակցեն այս առաջարկը, այս փոփոխությունը, կասեն «այո» ապրիլի 22-ին կայանալիք համառուսական քվեարկությանը: Սկզբունքորեն, այս տարբերակը հնարավոր կլիներ, միայն մեկ պայմանով, եթե Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը պաշտոնապես տար եզրակացություն, որ այդպիսի փոփոխությունը չի հակասի հիմնական օրենքի և Սահմանադրության սկզբունքներին և հիմնական դրույթներին,- ասել է Պուտինը: