00:00:00

Պուտինի մերձավոր օլիգարխների կարողությունները նվազել են պատժամիջոցների պատճառով

02:15, 08 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուս գործարար, ՌԴ նախագահի մերձավոր, Օլեգ Դերիպասկայի կարողությունն, ըստ Forbes ամսագրի, նվազել է 957 միլիոն դոլարով: Այժմ նրա կարողությունը կազմում է 5,3 միլիարդ դոլար: Ամսագիրը նշում է, որ դա տեղի է ունեցել Լոնդոնի բորսայում En+ բաժնեմասերի 20%-ով կտրուկ անկման պատճառով: Գործարարն ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում հայտնվելն «անհեթեթություն» է անվանել: «Այդ իրադարձությունները ցավալի են, սակայն ոչ՝ անսպասելի»,- ТАСС-ը մեջբերում է նրա խոսքը: Forbes-ը հստակեցնում է, որ նվազել են նաև մի քանի այլ գործարարների կարողությունները: Այդպես, Սուլեյման Քերիմովը կորցրել է 244 միլիոն դոլար, Վիկտոր Վեքսելբերգը՝ 41 միլիոն: Իգոր Ռոտենբերգի ու Կիրիլ Շամալովի կարողությունները չեն փոփոխվել, իսկ Վլադիմիր Բոգդանովն ու Անդրեյ Սկոչը նույնիսկ շահել են այդ որոշումից՝ մեկ միլիոն և 8 միլիոն համապատասխանաբար: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը նույնիսկ ուրախությամբ է ընդունել պատժամիջոցային ցանկում հայտնվել՝ նշելով, որ «դեռևս պատժված չլինելով ԱՄՆ-ի կողմից՝ իրեն հարմարավետ չէր զգում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր