Հնդկաստանի բժիշկները նոր կորոնավիրուսով վարակում են ախտորոշել Քերալայի նահանգից 3 տարեկան երեխայի մոտ, որն այս հիվանդությամբ ամենափոքրահասակ պացիենտն Է դարձել երկրում: Ինչպես մարտի 9-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, նաեւ առաջին անգամ հիվանդությունը հայտնաբերվել Է Ջամուի եւ Քաշմիրի նահանգում՝ 63-ամյա մի կնոջ մոտ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդացած երեխան ընտանիքի հետ վերադարձել Էր Իտալիա տուրիստական ուղեւորությունից, իսկ Քաշմիրում հիվանդացած կինը վերջերս այցելել Էր Իրան: Երկու պացիենտների վիճակը կայուն Է: Ավելի վաղ ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել Էր մի հետազոտության արդյունքները, որի համաձայն երեխաները եւ մինչեւ 19 տարեկան դեռահասներն ամենից քիչ են ենթակա վարակման ռիսկին: