00:00:00

Բուլղարիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը

21:19, 08 մարտ 2020 Աշխարհ

Բուլղարիայում  գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին երկու դեպքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բուլղարական տելեգրաֆ-գործակալությանը: Լրատվականի տեղեկություններով՝ վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը հաստատվել է Նախարարների խորհրդի ընթացքում ճեպազրույցի ժամանակ Բուլղարիայի կառավարությանն առնթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային օպերատիվ շտաբի պետ Վենցիսլավ Մաթաֆչիյսկիի կողմից: Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչել է այն որպես համաճարակ բազմաթիվ օժախներով եւ միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Չինաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով վարակվածներ կան Հարավային Կորեայում, Իրանում եւ Իտալիայում: Վարակման դեպքեր են գրանցվել ընդհանուր առմամբ ավելի քան 20 երկրներում՝ ներառյալ ռուսասատանը: Չինաստանում, որտեղ գտնվում է վարակվածների հիմնական խումբը, գրանցվել է ավելի քան 3 հազար մահ հիվանդության հետեւանքով, բուժվել է շուրջ 55.5 հազար մարդ, իսկ վարակվելու դեպքերը գերազանցել են 80 հազարը: ԱՀԿ-ի տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը գերազանցել է 21 հազարը, ավելի քան 400 մարդ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր