00:00:00

Հռոմի պապը ժամերգությունները հեռահար կանցկացնի, որպեսզի կանխի կորոնավիուսի տարածմամբ հղի մեծ հավաքները

02:23, 08 մարտ 2020 Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ երկու ժամերգությունները հեռահար՝ տեսահեռարձակման միջոցով կանցկացնի, որպեսզի կանխի կորոնավիուսի տարածմամբ հղի մեծ հավաքները, հայտնում է Association Press-ը։ Վատիկանի հայտարարության մեջ նշվում է, որ Պապը իր կիրակնօրյա օրհնությունը Սուրբ Պետրոսի հրապարակի լուսամուտից չի տա, այլ դրա փոխարեն տեսահեռարձակում կանցկացնի Առաքելական պալատից։ Նույնկերպ նա չորեքշաբթի օրը ժամերգություն կանցկացնի։ Ֆրանցիսկոս Առաջինը նաեւ դադարել է առավոտյան պատարագներ անցկացնել։ 83-ամյա պոնտիֆիկը կազդուրվում է մրսածությունից։ Նախկինում տեղեկացրել էինք, որ Հռոմի պապը կորոնավիրուսի առկայության թեսթ է անցել, որի պատասխանը բացասական է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր