00:00:00

Պուտինն Էրդողանին ընդունել է այն սրահում, որտեղ դրված են եղել թուրքերի պարտությունը խորհրդանշող արձաններ

03:57, 07 մարտ 2020 Աշխարհ

Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են առաջնորդների հետնամասում տեղադրված 2 արձանները, որոնք սոցցանցերում քննարկումների առիթ են դարձել: Առաջին նկարում պատկերված փոքր բրոնզե քանդակը խորհրդանշում է 1877-1878թթ.-ին Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի հաղթանակը: Քանդակի անվանումը` «Ռուս զինվորի սխրանքը Բուլղարիայում» (1877-1878թթ.): Մյուս նկարում Եկատերինա 2-րդ թագուհու բրոնզե արձանն է: Եկատերինա 2-րդը  ռուս-թուրքական պատերազմում (1768-1774թթ.) Օսմանյան կայսրությանը ջախջախիչ պարտությունների էր մատնել և նրա օրոք Ղրիմը անցել էր Ռուսաստանին։ Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադառնալով թեմային, գրել է, որ ուսումնասիրել են Կրեմլում Պուտինի` մի շարք ղեկավարների հետ ունեցած հանդիպումները և պարզել, որ այս խորհրդանշական արձանները միշտ եղել են այդ սրահում: Աղբյուրի դիտարկմամբ` արձանները դիտավորյալ չեն դրվել սրահում և Թուրքիային ուղղված հատուկ ուղերձ չեն պարունակում, այլ դրանք եղել են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներում: ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր