Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհին ամուսնության առաջարկություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս պոլիկլինիկա այցելությունից հետո քաղաքացիների հետ զրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ամուսնացե՛ք ինձ հետ»,- բղավել է մի աղջիկ:
Պուտինը մի փոքր շփոթվել է: Նա աղջկա հետ մի քանի բառ է փոխանակել, ինչից հետո աղջիկը շնորհակալություն է հայտնել Պուտինին: