00:00:00

Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել. ԱԳՆ-ն հաստատում է

21:49, 06 մարտ 2020 Հասարակություն

Իրանում նոր տիպի կորոնավիրուսից (COVID-2019) ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել: Այս մասին  տեղեկացնում է  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: «Արևելք»-ը մանրամասներ էր հայտնել հայ կնոջ մասին. նա 85-ամյա Էլսիկ Մասիհն է, մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որը համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր հաստատություններից մեկը։ Իրանում անցած 24-ժամվա ընթացքում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսի 1234 դեպք, ինչը ռեկորդային թիվ Է: Նոր տվյալների հաշվառմամբ, վարակվածների ընդհանուր թիվը 4747 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր