00:00:00

Ահաբեկչություն Գերմանիայում. կան զոհեր

00:18, 08 ապրիլ 2018 Աշխարհ

Գերմանիայի հարավում գտնվող Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևան քով առնվազն երեք հոգի մահացել է, իսկ շուրջ 50 հոգի՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բեռնատարը մխրճվել սրճարանում գտնվող մարդկանց մեջ. դեպքի վայրում նետված են սրճարանի աթոռներն ու սեղանները: «Կան տուժածներ և զոհվածներ»,- նման գրառում է տեղ գտել Մյունստերի քաղաքային ոստիկանության Թվիթերի միկրոբլոգում: Ըստ ոստիկանության տվյալների՝ վարորդը վերջում ինքնասպանություն է գործել: Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ահաբեկչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր