00:00:00

Հռոմի պապը մրսածությունից կազդուրվում է

01:54, 06 մարտ 2020 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը վատ ինքնազգացողության պատճառով հետաձգել է մի քանի պլանավորված միջոցառումներ, կազդուրվում է։ Այս մասին հայտնել է ANSA-ն՝ հղում կատարելով Սուրբ աթոռի տպագրության ծառայության ղեկավար Մատեո Բրունիին։ «Մրսածությունը, որ ախտորոշվել էր Ֆրանցիսկոս պապի մոտ, անցնում է։ Պոնտիֆիկը շարունակում է «Սուրբ Մարֆայի տանը» (հյուրանոց Վատիկանում, որտեղ նա ապրում է) ամենօրյա ծառայությունները եւ հետեւում է հոգեւոր խորհրդածությունների կուրսին, ինչպես եւ նախկինում տեղեկացվել էր»,- Բրունիի խոսքերն է մեջբերում գործակալությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երեքշաբթի օրը Il Messaggero թերթը տարածել էր, թե ենթադրվում է, որ Պապի մոտ կորոնավիրուս է։ Վատիկանում դա չեն հաստատել։ 83-ամյա Ֆրանցիսկոսը մրսել էր անցյալ շաբաթ, չորեքշաբթի օրը, կաթոլիկների մոտ Մեծ պահքի սկսվելու միջոցառումների ժամանակ։ Պոնտիֆիկի վատառողջության ֆոնին ԶԼՄ-ներում բազմաթիվ կեղծ լուրեր էին հայտնվել։ Դրանք ամրապնդվել էին նրանով, որ Ֆրանցիսկոցը հրաժարվել էր մեկնել իտալական մայրաքաղաքի մոտ գտնվող Արիչու՝ հոգեւոր խորհրդածությունների համար, որոնց նա միշտ մասնակցում է։ Ընդ որում, այդ մասին կիրակնօրյա աղոթքի ժամանակ հայտարարել էր ինքը՝ պապը։ Հետաձգելով խմբային հանդիպումները, նա այդ ընթացքում շարունակում էր մասնավոր աուդենցիաներ եւ աշխատանքային հանդիպումներ անցկացնել, ինչն օբյեկտիվորեն բացառում է նրա վարակված լինելը։ Ընդ որում, Վատիկանում կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումներ են ձեռնարկում։ Սուրբ Պետրոսի հրապարակի հավատացյալներին խորհուրդ են տվել անվտանգ դիստանցիա պահպանել։ Քաղաք-պետություն մուտքը սահմանափակվել է, սակայն՝ ոչ պաշտոնապես։ Վատիկանի թանգարաններ այցելելու որեւէ սահմանափակում չի կիրառվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր