00:00:00

IATA-ում կորոնավիրուսի պատճառով ավիափոխադրողների վնասները գնահատել են 63-113 մլրդ դոլար

02:06, 06 մարտ 2020 Աշխարհ

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) կանխատեսում է, որ 2020 թվականին ավիափոխադրողները կարող են 63-113 մլրդ դոլարի չափով վնաս կրել պահանջարկի անկման պատճառով՝ կապված նոր կորոնավիրուսի բռնկման հետ: Այդ մասին ասված է IATA-ի հաղորդագրության մեջ։ Հնարավոր վնասի լայն ընդգրկույթը բացատրվում է իրադրության զարգացման մի քանի հնարավոր սցենարներով: Բեռնատար ավիափոխադրումների վրա կորոնավիրուսի ազդեցության գնահատում դեռեւս չի անցկացվել: Փետրվարի 25-ին IATA-ն ավիաընկերությունների վնասները գնահատել էր 30 մլրդ դոլար, ընդ որում՝ միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսը չտարածվի Չինաստանի սահմաններից դուրս: Ներկա դրությամբ վարակման դեպքեր են հայտնաբերվել 80-ից ավելի երկրներում: Չինաստանի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Հարավային Կորեայում, Իրանում եւ Իտալիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր