00:00:00

Ստրասբուրգ-Փարիզ ճեպընթացը դուրս է ընկել ռելսերից, կան տասնյակ տուժածներ

20:01, 05 մարտ 2020 Աշխարհ

Մարտի 5-ի առավոտյան Ստրասբուրգից Փարիզ մեկնող էլեկտրագնացքը դուրս Է ընկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն 21 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Գրանդ-Էսթ տարածաշրջանի պրեֆեկտուրային: Ավելի վաղ Europe1 ռադիոկայանը հայտնել էր, որ գնացքի էլեկտրաքարշն ու մի քանի վագոն առավոտյան դուրս են ընկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ շարժակազմի մեքենավարը։ «TGV-ի Ստրասբուրգ-Փարիզ գնացքը ռելսերից դուրս է ընկել այսօր 07:45-ին Ինգենհայն և Զեսոլսհայն գյուղերի միջեւ, գնացքում եղել է 348 ուղեւոր»,-նշվում է պրեֆեկտուրայի տարածած հայտարարության մեջ: Նախնական տվյալներով՝ տուժել է 21 մարդ, նրանցից մեկը ծանր վերքեր է ստացել: Տեղում աշխատում է 92 հրշեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր