00:00:00

Աֆղանստանում 20-ից ավելի ուժայիններ են զոհվել թալիբների գրոհի հետևանքով

18:28, 04 մարտ 2020 Աշխարհ

Աֆղանստանի զինված ուժերի ավելի քան 20 ծառայողներ եւ ոստիկաններ են սպանվել այն գրոհների հետեւանքով, որոնք կատարել են «Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի Քունդուզի նահանգում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղական աղբյուրներ: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թալիբների ղեկավար մոլլա Աբդուլա Ղանի Բարադարին կոչ է արել մասնակցելու ներաֆղանական բանակցություններին: Նաեւ նա «ընդգծել է բռնության կրճատումը շարունակելու անհրաժեշտությունը»: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ թալբները հարձակվել են երկու հսկիչ անցակետի վրա Քունդուզ քաղաքի մերձակայքում: Աֆղան զինվորականների եւ «Թալիբանի» զինյալների միջեւ ընդհարումների հետեւանքով զոհվել են 18 զինվոր եւ երեք ոստիկան: Թալիբների կողմից զոհվածների մասին տեղեկատվություն չկա: Աղբյուրը հավելել է, որ եւս 10 զինվորականների թալիբները գերի են վերցրել: ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 4-ին Հիլմենդի նահանգում ավիահարվածներ են հասցրել «Թալիբան» արմատական շարժման զինյալներին: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ դա եղել է պաշտպանական նպատակներով ավիահարված թալիբներին, որոնք գրոհել էին Աֆղանստանի զինված ուժերի հսկիչ անցակետերը: Մարտի 1-ին Կատարում կայացած հանդիսավոր արարողությանն ԱՄՆ-ն եւ «Թալիբան» արմատական շարժումն ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում Աֆղանստանից եւ մարտ ամսին միջաֆղանական երկխոսության սկիզբ՝ գերիների փոխանակման գործարքից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր