Նոր կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացածների թիվը կազմում է 3,4 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է սեզոնային գրիպից մահացության 1 տոկոսից պակաս ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի հայտարարությանը։
«Նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է վարակվածների շուրջ 3,4%-ը: Համեմատության համար, սեզոնային գրիպից մահանում է վարակվածների 1 տոկոսից պակասը»,- նշել է Գեբրեյեսուսը: