00:00:00

Կորոնավիրուս Է հայտնաբերվել Իրանի շտապօգնության ծառայության ղեկավարի մոտ

23:03, 03 մարտ 2020 Աշխարհ

Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Փրիհոսեյն Կոլիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության անալիզները դրական արդյունք են տվել: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է ISNA գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ ներկայում Կոլիվանդը բուժընթաց Է անցնում: Ավելի վաղ Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին հայտնել Է, որ 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: «Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել Է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը: Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ռըզա Ռայիսին մարտի 3-ին հայտնել Է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է ավելի քան 800-ով՝ մինչեւ 2336, զոհերի թիվը հասել Է 77-ի: «Վերջին տվյալների համաձայն, վարակման նոր դեպքերի թիվը 835 Է, մահվան ելքով նոր դեպքերինը՝ 11: Ընդամենն այս տվյալների հաշվառմամբ՝ վարակման դեպքերի թիվն ավելացել Է մինչեւ 2336, մահացել Է 77 մարդ: Ուրախալի Է, որ ապաքինվել Է 435 մարդ»,- ասել Է Իրանի առողջապահության փոխնախարարը IRINN-ի եթերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր