Պացիենտների կեսից ավելիի մոտ, որոնց մասին տվյալները վերլուծել են չինացի բժիշկները, հոսպիտալացնելիս նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի ախտանիշներ՝ բարձր ջերմություն եւ շեղումներ թոքերի համակարգչային շերտագրության տվյալներում, չեն եղել: Այդ մասին գրել է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով The New England Journal of Medicine գիտական հանդեսի հոդվածը։
Հետազոտողներն ուսումնասիրել են ՉԺՀ-ի 30 նահանգներից 1099 պացիենտների տվյալները, որոնց մոտ լաբորատոր թեստը հաստատել է նոր տիպի կորոնավիրուսով(SARS-CoV-2) վարակումը: Նրանց սոսկ 43,8 տոկոսի մոտ է հոսպիտալացնելիս բարձր ջերմություն եղել՝ վիրուսային թոքաբորբի, որը հարուցում է SARS-CoV-2-ը, գլխավոր ախտանիշներից մեկը: Այդ հիվանդության զարգանալու եւ դրա ախտանիշների սրման համեմատ այդ պացինետների բաժինն աճել է մինչեւ 88,7 տոկոս:
Այդ ցուցանիշով նոր վիրուսային թոքաբորբն առաջ է անցել իր «ազգակիցներից՝ ոչ տիպական թոքաբորբից (SARS) եւ մերձավորարեւելյան տենդից (MERS). դրանով պացիենտների մոտ բժիշկներն ավելի հաճախ բարձր ջերմություն չեն արձանագրում, քան նման հիվանդությունների դեպքերում:
Փոքր-ինչ նման պատկեր է բնորոշ նաեւ նոր կորոնավիրուսով վարակման մյուս ախտանիշի համար, որի դեպքում համակարգչային շերտագրության նկարներում թոքերում կան մթամածություններ: Բժիշկները դրանք արձանագրել են հետազոտվող պացիենտների սոսկ 56,4 տոկոսի մոտ: 17,9 տոկոսի դեպքում թեթեւ ախտանիշներով հիվանդների համակարգչային շերտագրության նկարներում բժիշկներն ախտաբանության նշաններ չեն գտել: Նաեւ նկարներում շեղումներ չեն նկատվել ծանր հիվանդների 2,9 տոկոսի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: