00:00:00

Հարավային Կորեայում ցանկանում են սպանության մեջ մեղադրել աղանդի առաջնորդներին, որտեղից սկսվել է կորոնավիրուսի բռնկումը

03:31, 03 մարտ 2020 Աշխարհ

Հարավային Կորեայում ցանկանում են սպանության համար մեղադրել աղանդի առաջնորդներին, որտեղից սկսվել է կորոնավիրուսի բռնկումը, տեղեկացնում է Reuters-ը: Հարավային Կորեան հաղորդել է կորոնավիրուսով վարակվելու 599 նոր դեպքերի մասին, որի արդյունքում երկրում վարակվածների թիվը հասել է 4335-ի: Կորոնավիրուսի պատճառով Հարավային Կորեայում մահացել է 26 մարդ: Նոր դեպքերից 377-ը գրանցվել է Տեգու քաղաքում, որտեղ տեղակայված է Հիսուս Սինչխոնջի եկեղեցու մասնաճյուղը, որում են Հարավային Կորեայում կորոնավիրուսի դեպքերի մեծամասնությունը գրանցվել: Հունվարին եկեղեցու անդամներն այցելել են Ուհան չինական քաղաք, որտեղից սկսվել էր կորոնավիրուսի բռնկումը: Սեուլի կառավարությունը խնդրել էր դատախազներին սկսել հետաքննություն աղանդի առաջնորդների նկատմամբ: Սեուլի քաղաքապետը համարում է, որ եթե առաջնորդներն ի սկզբանե համագործակցեին, ապա կանխարգելիչ միջոցառումները կփրկեին մարդկանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր