00:00:00

Հնդկաստանը ՀՀ-ին ռազմական 4 ռադարային համակարգ կմատակարարի՝ 40 մլն դոլար արժողությամբ. ԶԼՄ-ներ

19:50, 02 մարտ 2020 Աշխարհ

Հնդկաստանը Հայաստանին տեղական արտադրության «Swathi» 4 ռադարային համակարգ կմատակարարի: Այս մասին գրում են հնդկական լրատվամիջոցները: «Times Now» պարբերականի տեղեկություններով՝ արդեն համապատասխան համաձայնագիր է ստորագրվել, իսկ գործարքի արժեքը 40 մլն դոլար է: Նշվում է, որ ռադիոտեղորոշիչ համակարգը մշակվել է Պետական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության Էլեկտրոնիկայի և ռադարների զարգացման հիմնադրամի Բանգալորի լաբորատորիայի կողմից և արտադրվում է «Bharat Electronics Limited (BEL)»-ի կողմից: Հրապարակման համաձայն՝ Հայաստանը հնդկական արտադրության ռադիոտեղորոշիչ համակարգն ընտրել է ՌԴ-ի և Լեհաստանի կողմից առաջարկվող համակարգերը փորձարկելուց հետո: Factor.am-ը փորձեց գործարքի մասին մանրամասներ ճշտել ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այստեղ, սակայն, հայտարարեցին, որ չեն մեկնաբանում լուրը: Աղբյուր՝ Factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր