00:00:00

Թուրքական զորքերն Իդլիբում երկու սիրիական Սու-24 կործանիչներ են խոցել

00:42, 02 մարտ 2020 Աշխարհ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական Սու-24 կործանիչ է խոցվել: «Ոչնչացվել է երկու ՀՕՊ համակարգ, որոնցից մեկը խոցել էր մեր անօդաչու թռչող սարքը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին պատկանող երկու Սու-24 ինքնաթիռ է խոցվել, որոնք հարձակում էին իրականացնում մեր օդանավերի ուղղությամբ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ: Անկարայից չեն մասնավորեցրել, թե ում կողմից են հասցվել հարվածները սիրիական բանակի նպատակակետերի ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր