00:00:00

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիվանդացել է կորոնավիրուսով. MK

02:43, 01 մարտ 2020 Աշխարհ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը և նրա երկու օգնականները հիվանդանցել են կորոնավիրուսով, հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»՝ հղում անելով Վատիկանի մամլո-ծառայությունը: Նշվում էր, որ վերջին օրերին Պապը վատ ինքազգացողության պատճառով հրաժարվել էր պատարագներից և կարևոր պաշտոնական միջոցառումներից մասնակցելուց: Այժմ Հռոմի Պապը և նրա երկու օգնականները տեղափոխվել են Վատիկանի հյուրանոց, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվում: Սակայն սոցցանցերի շատ օգտատերեր կասկած ունեն այս տեղեկատվության իսկության վերաբերյալ: Շատերի կարծիքով, սա ֆեյք լուր է: Իր վերջին հանդիպման ժամանակ Պապը խոսել է կորոնավիրուսի մասին. «Ես կցանկանայի նորից իմ զորակցությունը հայտնել նրանք, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով և բժիշկներին, որոնք հոգ են տանում նրանց համար», ասել էր հոգևոր առաջնորդը: Նշենք, որ Իտալիայում ամեն օր աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Վերջին տվյալներով, նրանց թիվն արդեն գերազանցում է հազարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր