00:00:00

Իրանում 5 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով, 1-ը մահացել է. վարակվածները մոտ 600-ն են

23:11, 29 փետրվար 2020 Աշխարհ

Աշխարհը պատուհասած կորոնավիրուսով Իրանում վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 200-ով՝ հասնելով 594-ի: Երկրում կորոնավիրուսի հետեւանքով արդեն 43 մարդ է մահացել: Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քյանուշ Ջահանբուրը հրապարակել է վիրուսի տարածման վերջին տվյալները: Նրա փոխանցմամբ, փետրվարի 28-ին միայն երկրում 205 նոր դեպք է հաստատվել, որոնցից 9-ի համար հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով: Միաժամանակ, ԱՆ ներկայացուցիչը հավաստել է, որ 123 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից՝ լիարժեք առողջացումով: Նշենք, որ Իրանում շարունակում են կորոնավիրուսով վարակվել նաեւ պաշտոնյաներ: Արդեն իսկ հայտնի է 5 պատգամավորի վարակման մասին, Մեջլիսի պատգամավորներից մեկի համար վիրուսով վարակվելն ավարտվել է մահով: Հիշեցնենք, կորոնավիրուսով է վարակվել նաեւ Իրանի փոխնախագահներից մեկը, առողջապահության փոխնախարարներից մեկը, իսկ Եգիպտոսում Իրանի նախկին դեսպանը՝ մահացել վիրուսի սրացման հետեւանքով: Հիշեցնենք, կորոնավիրուսով վարակման 3 դեպք է հաստատվել ՀՀ-ի մյուս հարեւանի տարածքում՝ Վրաստանում, եւս 3 դեպք՝ Ադրբեջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր