00:00:00

Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

19:53, 29 փետրվար 2020 Աշխարհ

Իրանում մահացել է մեջլիսի պատգամավորներից մեկը, ով կորոնավիրուսի նոր տեսակով էր վարակված, հայտնում է independent.co.uk կայքը ` հղում տալով Իրանի պետական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը: Տեղեկությունների համաձայն` Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակ անունով պատգամավորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։ Ինչպես ավելի վաղ նշել էինք, Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը հայտարարել է, որ մի օրում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 200-ով և հասել է 593-ի, մահացածների թիվն արդեն 43 է: «Մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 205 դեպք, նրանցից 9-ը, ցավոք, մահացել են»,- հայտարարել է Ջահանփուրը: Նա հավելել է, որ ամենաքիչը 123 մարդ ապաքինվել է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր