Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Էրդողանն ասել է, թե իրենք Սիրիա են մտել ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, այլ սիրիական ժողովրդի հրավերով: «Եվ քանի դեռ ժողովուրդը մեզ չի հրավիրի հեռանալու, մենք այնտեղից չենք հեռանա: Ես Պուտինին ասացի՝ մեզ թողեք իրար դեմ-դիմաց ռեժիմով, մենք ինքներս կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով ՝ Իդլիբում սիրիական բանակի օդային հարվածների արդյունքում զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 36-ի: