00:00:00

Ճապոնիայում պաշտպանիչ դիմակների պակասի պատճառով մարդիկ զանգվածաբար զուգարանի թուղթ են գնում

19:26, 29 փետրվար 2020 Աշխարհ

Ճապոնիայի բնակիչները սկսել են զանգվածաբար զուգարանի թուղթ, թղթե սրբիչներ ու անձեռոցիկներ գնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշվում է, որ դրա հավանական պատճառներից է բժշկական դիմակների խիստ պակասն ու սուտ տեղեկություններն այն մասին, թե դիմակները պատրաստվում են նույն նյութերից, ինչ զուգարանի թուղթը, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով իշխանությունների ձեռնարկած աննախադեպ միջոցառումները: Տեղեկությունների համաձայն` COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են ճապոնական 47 պրեֆեկտուրաներից կեսում: Վարակվածների ընդհանուր թիվը 942 է` ներառյալ Diamond Princess կրուիզային նավում 705 վարակվածները: Երկրի վարչապետ Սինձո Աբեն կոչ է արել ՏԻՄ իշխանություններին մինչև մարտ ամսվա գարնանային արձակուրդները փակել բոլոր պետական ուսումնական հաստատությունները ՝ մանկապարտեզներից մինչև ավագ դպրոցներ: Իշխանությունները կոչ են անում առավելագույն ջանքեր գործադրել պաշտպանվելու համար և երեխաներին տնից չհանել: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր