00:00:00

Լյուքսեմբուրգը դարձել է առաջին պետությունը, որն անվճար է դարձրել հանրային տրանսպորտը

17:43, 29 փետրվար 2020 Աշխարհ

Լյուքսեմբուրգում փետրվարի 29-ից հանրային տրանսպորտը՝ երկաթուղին (բացառությամբ առաջին կարգի ճանապարհորդության), ավտոբուսները (բացառությամբ մի շարք գիշերային ուղևորությունների) և տրամվայները դարձել են անվճար, գրում է The Guardian պարբերականը:
Դքսության կայուն զարգացման նախարարությունում, որի ենթակայության տակ է գտնվում նաև տրանսպորտի վարչությունը, հայտնել են, որ նմանատիպ միջոցառումներ նախկինում ձեռնարկվել են երկրի առանձին քաղաքներում, բայց այսօր առաջին անգամ այն տարածվել է երկրի ամբողջ տարածքում: Իշխանությունների համաձայն՝ այս քայլը նպատակ ունի ճանապարհները բեռնաթափել մեքենաներից: Ամեն օր Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից մոտ 200 հազար մարդ աշխատանքի է գնում Լյուքսեմբուրգ: Իշխանություններն այս որոշումը որակել են «կարևոր սոցիալական միջոցառում», որի շնորհիվ միջին քաղաքացին կտնտեսի տարեկան մոտ 100 եվրո: Ամբողջովին անվճար ճանապարհորդության ապահովումը կպահանջի տարեկան 41 միլիոն եվրո լրացուցիչ ծախսեր, որոնք կհատկացվեն հարկային վճարումներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր