«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախագահ Թրամփը ցավակցություն է հայտնել և դատապարտել երեկ տեղի ունեցած հարձակումները, որոնք Սիրիայում խլել են թուրք զինվորականների կյանքը»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջուդ Դիրը:
Թուրքիայի նախագահի վարչակազմն Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի վերաբերյալ նույնպես հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Այսօր երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են առաջին հերթին Իդլիբում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային այլ հարցեր: Մեր նախագահը հիշեցրել է, որ մեր հերոսների վրա ստոր հարձակման մեղավորները ստացել են անհրաժեշտ պատասխան հարված, և հաստատել է Թուրքիայի վճռականությունը՝ «մաքրել» Իդլիբի՝ Սոչիի հուշագրով նախատեսված տարածքը ռեժիմի ուժերից»: