Ամբողջ աշխարհում բորսային ինդեքսների նվազման հետևանքով աշխարհում 500 ամենահարուստ մարդիկ 1 շաբաթում կորցրել են 444 միլիարդ դոլար: Ամենամեծ կորուստները կրել է Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 11.9 միլիարդ դոլար: Մայքրոսոֆթի ղեկավար Բիլ Գեյթսը կորցրել է 10 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Բլումբերգը:
Կորուստներ են ունեցել աշխարհի ամենահարուստ մարդկանց 80%-ը: Բորսաների ինդեքսները նվազել են կորոնավիրուսի տարածման և Չինաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով: