00:00:00

Պենտագոնը միջուկային շարժիչ է մշակում` Լուսնի վրա չինացիներից առաջ անցնելու համար

03:59, 29 փետրվար 2020 Աշխարհ

Պենտագոնը ցանկանում է մեծացնել իր արբանյակների հասանելիությունը տասնյակ հազարավոր կիլոմետրերով դեպի Լուսին: Դրա համար Պաշտպանության նախարարությունը բարձր տեխնոլոգիական միջուկային շարժիչ է մշակում: Զինվորականների նպատակն է չինացիներին առաջ արբանյակները տեղադրել լուսնի մոտակայքում, հայտնում է Hightech +-ը՝ վկայակոչելով Daily Beast-ը: Միջուկային սարքը պետք է թույլ տա նրանց ազատ տեղաշարժվել Երկրի եւ Լուսնի միջև ընկած տարածքում: ԱՄՆ Կոնգրեսն ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային ուսումնասիրությունների վարչության 2021 թվականի բյուջեում եւս 21 միլիոն դոլար է նախատեսել DRACO ծրագրի համար: Այն փորձառու միջուկային շարժիչ է Լուսնի մոտակայքում գործողությունների համար: Այս տարի դրա զարգացման համար արդեն 10 միլիոն դոլար է հատկացվել: Գումարը կօգտագործեն ԱՄՆ ռազմաօդային ուժերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր