00:00:00

Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը

00:30, 29 փետրվար 2020 Աշխարհ

Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով, հայտնել է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին, գրում է ria.ru-ն։
«Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահությունը որոշում է ընդունել խորհրդարանի նիստերը չանցկացնել մինչև հաջորդ ծանուցումը»,-հայտնել է Աբասին։ Այդ տեղեկատվությունը հրապարակվել է նաև Իրանի պետական հեռուստառադիոկորպորացիայի կողմից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով: «Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել մեր 30 գործընկերներից 4-ի մոտ»,- հաղորդել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Ալի Վաքիլին։ Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր