00:00:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին եւ Սիրիային կոչ է արել «դադարեցնել Իդլիբում հարձակումը»

00:11, 29 փետրվար 2020 Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին եւ Սիրիային կոչ է արել «դադարեցնել Իդլիբում հարձակումը», հաղորդում է Reuters-ը: «Մենք Ռուսաստանին եւ Սիրիային կոչ ենք անում դադարեցնել հարձակումները, օդային հարվածները: Ռուսաստանին եւ Սիրիային կոչ ենք անում նաեւ պահպանել միջազգային իրավունքն ու Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ՄԱԿ-ի պայմանները»,- ասել է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «այդ վտանգավոր իրավիճակի» ապաէսկալացիայի կոչ է արել: «Մենք վճռականորեն կոչ ենք անում անհապաղ պահպանել 2018 թվականին ձեռքբերված հրադադարի ռեժիմը՝ խուսափելու համար տարածաշրջանում մարդասիրական իրավիճակի վաթարացումը»,- ասել է Ստոլտենբերգը, հաղորդում է AP-ը: Թուրքիայի 28 դաշնակիցներ եւս ցավակցություն են հայտնել՝ Իդլիբում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր