00:00:00

Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

22:37, 28 փետրվար 2020 Աշխարհ

Իրանում չորս պատգամավորի մոտ Сovid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է eadaily.com կայքը` հղում տալով Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Ալի Վաքիլիի հայտարարությանը:
Նրա խոսքով` ավելի վաղ Сovid-19 կորոնավիրուս էր հայտնաբերվել երկու պատգամավորի մոտ, ինչից հետո կորոնավիրուսի թեստ է անցել խորհրդարանի 30 պատգամավոր: Վաքիլին մահացու վիրուսով վարակված պատգամավորների անունները չի նշել: «Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել մեր 30 գործընկերներից 4-ի մոտ»,- հաղորդել է նա: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին նույնպես վարակվել է կորոնավիրուսով: Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Իրանի` կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումեհ Էբթեքարի մոտ: Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ամբողջ աշխարհում  մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր