00:00:00

Հոնկոնգում քննում են կորոնավիրուսով ընտանի կենդանու հնարավոր վարակման առաջին դեպքը

16:20, 28 փետրվար 2020 Աշխարհ

Հոնկոնգցի փորձագետները քննում են նոր կորոնավիրուսի՝ մարդուց ընտանի կենդանու հնարավոր փոխանցման առաջին դեպքը: Նախնական թեստերը հայտնաբերել են վարակի առկայության նշաններ շան օրգանիզմում, որը պատկանում է մի տղամերդու, որի մոտ COVID-19 հիվանդություն են ախտորոշել: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել է տեղի կառավարության գյուղատնտեսության, ձկնորսության եւ բնության պահպանության դեպարտամենտը։ Տիրոջ հոսպիտալացումից հետո շանը տեղավորել են կենդանիների համար հատուկ կարանտինային կենտրոնում: Անալիզները նրա օգանիզմում ցույց են տվել նոր տիպի կորոնավիրուսի առկայություն, բայց աննշան քանակությամբ: Ըստ որում շան մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել: «Ներկայումս Դեպարտամենտը չունի այն բանի (անհերքելի) վկայություններ, թե կենդանիները կարող են ախտահարվել COVID-19 վիրուսով կամ դրա աղբյուր լինել մարդկանց համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Այժմ Հոնկոնգում հաստատված է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության 93 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր