00:00:00

Վրաստանը երկու շաբաթով սահմանափակել է օդային եւ ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ

15:06, 27 փետրվար 2020 Աշխարհ

Արտահերթ խորհրդի նիստից հետո Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան որոշում է կայացրել երկու շաբաթով արգելք սահմանել Իրանի հետ օդային եւ ցամաքային հաղորդակցության վրա` երկրում նոր կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի հայտնաբերման պատճառով: Այս մասին հաղորդել է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունում, հայտնում է Georgia On-Line-ը: «Վարչապետը մանրամասն լսել է տեղեկատվությունը գերատեսչությունների բոլոր ներկայացուցիչների կողմից` վիրուսի տարածումից խուսափելու եւ պլանավորված գործողություններից առումով: Արտակարգ համակարգող խմբի հանդիպման արդյունքում որոշում է կայացվել օդային երթեւեկության հետ միասին սահմանափակել նաեւ մուտքը ցամաքով: Այս մասին տեղեկացվել է նաեւ իրանական կողմին»,- նշվում է հաղորդակցության մեջ: Հիշեցնենք, որ Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքը: Այն հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը Իրանից Ադրբեջան էր վերադառնում: Հիվանդը ներկայումս գտնվում է հիվանդանոցում է: Ըստ բժիշկների` նրա կյանքին այս փուլում վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր